Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին


Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին եւ ինչ ձեւաչափով կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Կուսակցության մարզային այցերը ամփոփելուց հետո խնդիրը տեղափոխվել է քաղաքական խորհուրդ եւ քաղաքական խորհրդում գնում են քննարկումներ: Գաղտնիք չէ, եւ այդ մասին ես ասել եմ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, կուսակցության մարզային ու Երեւանի կառույցներում գերակշռող է տեսակետը, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցի սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց կուսակցությունում նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացվել», - մասնավորապես ասաց Նաիրա Զոհրաբյանը։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG