Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ


Այսօր երեկոյան աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում են խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, այլ պատգամավորներ եւ պաշտոնյաներ:

Վաղը Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի եւ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի նիստերին։

Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ-ի 38-րդ լիագումար նիստին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG