Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան այցելելու համար ադրբեջանցուն թույլ չեն տալիս մտնել երկիր


Բաքվի օդանավակայանում սահմանային անցակետի աշխատակիցները թույլ չեն տվել «Բիլայն Ղազախստան» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Բայրամ Ազիզովին մուտք գործել երկիր:

Ազգությամբ ադրբեջանցի, Ղազախստանի քաղաքացի Բայրամ Ազիզովը ամիսներ առաջ աշխատանքային այցով եղել է Երեւանում:

«Ինձ առաջին անգամ արտաքսում են երկրից, Ղազախստանի հյուպատոսությունը քնած է: Կեսգիշերին խլեցին անձնագիրս, հարցաքննեցին, թե ով եմ, ինչ եմ անում այստեղ: Ինչո՞ւ է ադրբեջանցին իրեն թույլ տվել այցելել Հայաստան եւ այլն», - «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ազիզովը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG