Մատչելիության հղումներ

Ավետյանի մահվան գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց


Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր հետաձգեց Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը։

Դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի գրությունը, որը, ըստ դատավորի, ստացել էր նիստից մեկ ժամ առաջ՝ էլեկտրոնային փոստով։ Այդ գրությամբ փաստաբանը դատարանին խնդրել էր մեկ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով Վահե Ավետյանի մահվան գործով այսօրվա նիստը հետաձգել։ Սակայն դատավորը փաստաբանի բացակայությունը համարեց անհարգելի եւ այսօրվա նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 23-ը։ Միեւնույն ժամանակ դատավորը հիշեցրեց, որ դեռ հոկտեմբերին էին նշանակվել դատական նիստի օրերը՝ այդպիսով անընունելի համարելով փաստաբանի բացակայությունը դատական նիստին։

Դատավորը զգուշացրեց, որ եթե մյուս նիստին եւս փաստաբանը չներկայանա, ստիպված է լինելու նրա նկատմամբ սանկցիա կիրառել։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG