Մատչելիության հղումներ

Մահացել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին


79 տարեկանում երեկ վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին: Ընկերների վկայությամբ` նա մահկանացուն կնքել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում:

Բորիս Ստրուգացկին եւ նրա եղբայրը` Արկադին հայտնի են որպես համատեղ տասնյակ փիլիսոփայական գիտաֆանտաստիկ երկերի հեղինակներ: Եղբայրները սկսել են համատեղ ստեղծագործել 1958 թվականից մինչ Արկադիի մահը` 1991 թվականը:

Ստրուգացկի եղբայրների մեծ թվով ստեղծագործություններ էկրանավորվել են:

Ստրուգացկիների մի քանի գրքեր, այդ թվում` «Դժվար է Աստված լինել» եւ «Բոսորագույն ամպերի երկիրը» թարգմանվել են հայերեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG