Հալեպի համն ու հոտը՝ Երեւանում
Երեւանում բացվել է «Սպիտակ» անունով ճաշարան, որի այցելուների հիմնական մասը սիրիահայեր են: Նույնանուն ճաշարան նրանք թողել են Հալեպում, որը դարձել էր սիրիացիների կիրակնօրյա հավաքատեղին: Երեւանյան «Սպիտակ»-ում էլ հավաքվում են, միմյանցից տեղեկություն ստանում, ժամանակ անցկացնում: Կիրակնօրյա ճաշացանկում արեւելքի ամենահամեղ ուտեստներն են: