Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը այցելել է Ազգային ժողով


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենին:

Ազգային ժողովի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին եւ նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարեւորվել է արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացումը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստիացրել է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG