Մատչելիության հղումներ

Թուրք - ադրբեջանական զանգվածային ծեծկռտուք ռեգբիի դաշտում


Զանգվածային ծեծկռտուքի պատճառով դադարեցվել է ռեգբիի Եվրոպայի գավաթի հանդիպումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ, որը տեղի էր ունենում թուրքական Քեմերե քաղաքում։

Ինչպես հաղորդում է sport.1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, խաղադաշտում կրքերը բորբոքվել են, երբ հաշիվը 53։3 էր` հօգուտ Թուրքիայի։ Ծեծկռտուքը սկսվել է երկու թիմերի միջեւ, ապա թուրք ռեգբիստների հետ հաշիվները մաքրելուց հետո ադրբեջանցի մարզիկները անցել են թուրք երկրպագուներին, որոնք, ըստ երեւույթին, վիրավորական արտահայտություններ էին բացականչում նրանց հասցեին։

Արդյունքում, Ռեգբիի եվրոպական ասոցիացիան որոշել է գրանցել թուրքերի հաղթանակը ադրբեջանցիների նկատմամբ` 53։3 հաշվով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG