Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը հրադադարի կոչ է անում Իսրայելին եւ «Համաս»-ին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի եւ Իսրայելի ռմբակոծությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, թե մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե` կրակի դադարեցման շուրջ բանակցություններին մասնակցելու համար:

Անցած գիշեր, մինչդեռ, իսրայելական զինված ուժերը շարունակել են Գազայի հատվածի ռմբակոծությունը: «Համաս» շարժման զինյալների կողմից իսրայելական քաղաքների հրթիռակոծումը եւս չի դադարում:

Երեկ տեղի ունեցած փոխադարձ ռմբակոծություններն ամենամահաբերն էին անցած չորեքշաբթի օրվանից սկսված ռազմական գործողությունների ընթացքում. Գազայի հատվածում երեկ զոհվել է 11 մարդ:

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր պաղեստինյան կողմից սպանվել է 80, իսրայելականից` 3 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG