Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը


Ադրբեջանցի ոստիկանները այսօր ձերբակալել են մոտ 30 ընդդիմադիր ակտիվիստների, ովքեր փորձում էին բողոքի ցույց անցկացնել Բաքվում՝ պահանջելով նախագահի հրաժարականը եւ խորհրդարանի լուծարումը:

Այսօր մոտ հարյուր մարդ էր դուրս եկել փողոց՝ վերոնշյալ պահանջներով: Ոստիկանները ցրեցին ցույցը՝ մարդկանց մահակներով հարվածելով, որոշներին էլ հրելով դեպի քաղաքային ավտոբուսները: Ոստիկանները բռնություն են կիրառել նաեւ միջադեպը լուսաբանող մի քանի լրագրողների նկատմամբ, երբ նրանք փորձում էին լուսանկարել ձերբակալությունները:

Ցույցը, որ արտոնված չէր, կազմակերպվել էր Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG