Կոնգրեսական Ջեյմս ՄըքԳովերնը նամակ է հղել ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ հորդորելով Հիլարի Քլինթոնին երաշխավորել, որ Միացյալ Նահանգները աչալուրջ հետեւողականությամբ կպահանջի Սիրիայի հակամարտ կողմերին «պաշտպանել խաչաձեւ կրակի տակ հայտնված քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի եւ այլ փոքրամասնությունների անվտանգությունը»:
«Ես գրում եմ արտահայտելու իմ խորը մտահոգությունը Սիրիայի հումանիտար ճգնաժամի, մասնավորապես, Հալեպի շրջանում հայերի եւ մյուս փոքրամասնությունների իրավիճակի կապակցությամբ: Օր օրի վատթարացող իրավիճակում ԱՄՆ-ի համար շատ ավելի կարեւոր ու հրատապ է, քան երբեւե համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ, առաջնորդ լինել՝ ապահովելու համար Սիրիայի քրիստոնյաների ու մյուս փոքրամասնությունների անվտանգությունը», - գրել է կոնգրեսականը:
Նոյեմբերի 16-ին ուղարկած իր նամակում ՄըքԳովերնը պետքարտուղարի ուշադրությունն է հրավիրում, որ Սիրիայի հայկական համայնքը, մասնավորպես, Հալեպում բնակվող հայերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու Սիրիական անապատի մահաբեր ճանապարհը անցածների սերունդներ են:
«Այս հայերը քրիստոնյա մյուս փոքրամասնությունների հետ այսօր դառնում են ռմբահարումների, դիպուկահարների հարձակումների, մարդասպանների, առեւանգիչների, սրբավայրերը պղծողների եւ ավերողների զոհերը», - շեշտել է կոնգրեսականը՝ նշելով, որ միայն վերջերս Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Նահատակաց եկեղեցին, որը ուխտատեղի է համայն աշխարհի հայերի համար, լրջորեն վնասվել է անհայտ զինյալների հարձակման հետեւանքով:
Աջակցություն հայտնելով ԱՄՆ-ի հումանիտար օգնության ծրագրերին՝ ուղղված Սիրիայի հակամարտությունից տուժածներին, կոնգրեսականը պետքարտուղարին հորդորում է երաշխավորել, որ ԱՄՆ-ի օգնությունը, ներառյալ վերջերս ավելացված 30 միլիոն դոլարը, կուղղվի Սիրիայում ռիսկի տակ գտնող բնակչությանը՝ այդ թվում՝ Հալեպի հայ համայնքին ու մյուս փոքրամասնություններին:
Կոգրեսականը Պետդեպարտամենտին եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը կոչ է անում հնարավորինս աջակցել ամերիկահայերի, այլ երկրների հայկական համայնքների եւ Հայաստանի Հանրապետության հումանիտար ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու, օգնելու Սիրիայի հայ համայնքին եւ Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականներին:
Կոնգրեսական ՄըքԳովերնը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահն է: Նա ընտրվել է Մասաչուսեսթ նահանգից, Դեմոկրատական կուսակցության անդամ է:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականի նամակը:
«Մենք շատ բարձր ենք գնահատում կոնգրեսական ՄըքԳովերնի նախաձեռնությունը եւ կառուցողական համագործակցությունը Պետդեպարտամենտի հետ, որի նպատակն է ապահովել, որ ամերիկյան օգնությունը հասնի Սիրիայի կարիքավորներին, ներառյալ՝ հայերին եւ այլ քրիստոնյաներին, Հալեպում տեղի ունեցող բռնություններից տուժածներին», - ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ նշելով, որ Հայ դատի հանձնախումբը կիսում է կոնգրեսականի մտահոգությունները եւ միանալով նրան՝ վարչակազմին կոչ է անում դիվանագիտական ջանքերով համոզել Սիրիայի հակամարտ կողմերին, որ նրանք պաշտպանեն ազգային փոքրամասնությունների ու ռիսկի տակ հայտնված բնակիչների անվտանգությունը: