Մատչելիության հղումներ

Այսօր ուսանողների միջազգային օրն է


Այսօր ուսանողների միջազգային օրն է, ինչի կապակցությամբ նրանց շնորհավորել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարեւորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ եւ մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Մենք թեւակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաեւ ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ: Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին եւ ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում», - ասված է նախարարի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG