Մատչելիության հղումներ

Ուրուգվայի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության անդամներն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Ազգային ժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հյուրերը նաեւ եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկել է մշտադալար եղեւնի։

«Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 1920 թվականին, երբ Հայաստանը դիմել էր Ազգերի Լիգային անդամակցելու համար, 11 երկրներից առաջինը կողմ քվեարկեց Ուրուգվայը», - լրագրողներին ասել է Խորխե Օռիկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG