Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳՆ եւս մեկ պաշտոնյա ձերբակալվեց


Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության պետ Թենգիզ Գունավան ձերբակալվել է իր տան շքամուտքում` ապօրինաբար զենք եւ թմրանյութեր պահելու մեղադրանքով։

Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը, քննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Նախորդ օրերին Վրաստանում տասնյակից ավելի ՆԳՆ ներկայիս եւ նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG