Մատչելիության հղումներ

logo-print

Հայ - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ Երեւանում


Նոյեմբերի 19-ին Երեւանում կկայանա տնտեսական համագործակցության հարցերով հայ - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նիստի համանախագահներն են` հայկական կողմից` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ուկրաինական կողմից` Պետական կորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովը:

Նիստի ավարտին նախատեսվում է ամփոփիչ արձանագրության ստորագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG