Մատչելիության հղումներ

logo-print

Երկրաշարժ Իրանի տարածքում


Այսօր տեղական ժամանակով ժամը 03։58 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կիլոմետր խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալլ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58 եւ արևմտյան երկայնություն 46.82 աստիճան:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում` 2-3 բալլ:

Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նույն շրջանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 306 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG