Մատչելիության հղումներ

«Ուրուգվայը առաջ կմղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հետ:

«Հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներ է տածում Ուրուգվայի հանդեպ, որն 1965-ին առաջինը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այսօր էլ Դուք օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից եք, որն այցելում է Արցախ։ Մենք հատկապես ողջունում ենք Ձեր այդ քայլը, որն առանձնահատուկ գնահատականի է արժանի», - ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն էլ շեշտել է, որ որ Ուրուգվայը մեծապես գնահատում եւ կարեւորում է բարեկամությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ:

«Մենք փոքր երկիր ենք եւ պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքները։ Ուրուգվայը կանի ամեն ինչ, որ պահպանի միջազգային խաղաղությունը եւ առաջ մղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», - ասել է Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը։

Նախարար Նալբանդյանը Օրիկոյին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG