Մատչելիության հղումներ

logo-print
Ըստ Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի՝ ծխելը առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ եւ որպես հիվանդությունների հարուցիչ, որ կարող է կանխվել, աշխարհում ամենատարածվածն է:

Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը ծխելը համարում է մարդկության պատմության ընթացքում հանրային առողջությանը սպառնացող ամենամեծ վտանգը: Ըստ ԱՀԿ-ի ուսումնասիրությունների՝ ամեն տարի աշխարհում մահանում է 6 միլիոն մարդ ծխախոտի պատճառով, որից 5 միլիոնը՝ ակտիվ, մեկ միլիոնը պասիվ ծխողներ են:

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ամեն 5 մեծահասակներից մեկը ծխում է: Հայաստանում ծխում է ամեն 2-րդ տղամարդը, տղամարդկանց 50 տոկոսից ավելին, կանանց՝ 3 տոկոսը:

«Ծխախոտի դեմ պայքար չի նշանակում մարդկանց ասել, որ վնաս է, պետք է դադարեցնելու համար պայմաններ ստեղծել, հիմնել ծխելը թողնելու կլինիկաներ, տրամադրել դեղորայք, նախագծել օրենքներ եւ այլն: Մենք ունենք օրենք, որ ծխելը արգելում է կրթական, մշակութային եւ առողջապահական վայրերում: Դա պետք է վերահսկվի պետական մակարդակով, չպետք է մարդը երթուղային տաքսում կռվի վարորդի հետ՝ խնդրելով նրան չծխել», - հայտնում է «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակագող Արուս Հարությունյանը եւ ավելացնում, որ այն երկրներում, որտեղ ծխախոտի դեմ տարվում է լուրջ պայքար, կան լուրջ հաջողություններ:

Հայաստանում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրնեքը ընդունվել է 2005-ին, նույն տարում Հայաստանը միացել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային:

«Այս երկու քայլերը լուրջ տեղաշարժ էին ծխախոտի դեմ պայքարում», - համաձայն է եւ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը, եւ «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակագող Արուս Հարությունյանը:

«Ծխախոտի օգտագործման դեմ պայքարում Հայաստանը չունի անգամ տասը տարվա փորձ», - ասում է Բազարչյանը եւ այս գործում Հայաստանի անցած ուղին գնահատում է միջինից բարձր, բայց նկատում, որ անելիքներ շատ կան:

«Հասարակական վայրերում ծխախոտի օգտագործումը կարող էր արգելված լիներ, գովազդը խանութներում կարող էր արգելվել, տեսականում այդ ամեն կարող էր արվել, բայց այդ ամենն իրագործելն իրոք դժվար է, որովհետեւ պահանջում է օրենսդրական փոփոխություններ, որոնք շատ բարդ են իրականացնել», - ասում է Բազարչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG