Մատչելիության հղումներ

Վարդենիսում կամուրջ է փլուզվել. 3 մարդ զոհվել է, 2-ը` վիրավորվել


Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել, առնվազն երեք մարդ զոհվել է, մի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` «Վարդենիս» կայարանից 2 կիլոմետր հյուսիս գտնվող կամուրջի փլուզման մասին ահազանգը ստացվել է այսօր ժամը 14։27, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

«Փլուզման հետեւանքով երեք մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ։ Պատահարի հետեւանքով վիրավոր են Վարդենիս քաղաքի բնակիչներ Ռ. Համբարձումյանը եւ Ա. Անտոնյանը, վերջինիս կոտրվածքներով տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, այնուհետեւ Երեւանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»։ Փլուզման հետեւանքով երեք մարդ մնացել է Ժամը 15։20-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչներ Վ. Սարգսյանի, Գ. Ավետիսյանի եւ Սեւան քաղաքի բնակիչ Ն. Մարտիրոսյանի դիակները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG