Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը պաշտոնանկ արեց պաշտպանության եւս երկու փոխնախարարի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է պաշտպանության երկու փոխնախարարների` Դմիտրի Չուշկինին եւ Ելենա Կոզլովային, ովքեր պաշտոնանկ արված նախարար Անատոլի Սերդյուկովի օրոք պատասխանատվություն են կրել նախարարության ֆինանսական գործունեության համար։

Սերդյուկովի պաշտոնանկությունից օրեր անց Պուտինը աշխատանքից ազատել էր պաշտպանության նախարարի երկու առաջին տեղակալներին` Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովին եւ Ալեքսանդր Սուխորուկովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG