Մատչելիության հղումներ

Հայաստան - Լիտվա՝ 4:2


Այսօր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումը ֆուտբոլի Հայաստանի եւ Լիտվայի ազգային հավաքականների միջեւ ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 4:2 հաշվով։

Հայաստանի թիմից գոլերի հեղինակ դարձան Էդգար Մանուչարյանը՝ հանդիպման 6-րդ, Կառլեն Մկրտչյանը՝ 48-րդ, Հենրիխ Մխիթարյանը՝ 55-րդ, եւ Արազ Օզբիլիսը՝ 71-րդ րոպեներին։

Լիտվացիներից Արթուրաս Ռիմկեւիչյուսը երկու անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը՝ 66-րդ եւ 83-րդ րոպեներին, երկրորդ գոլը նա խփեց 11 մետրանոց տուգանային հարվածով։

Հանդիպման առաջին մի քանի րոպեները խաղադաշտում անցկացնելուց հետո ֆուտբոլիստի իր կարիերան ավարտող Սարգիս Հովսեփյանը ֆուտբոլասերների ծափերի ներքո թողեց խաղադաշտը՝ Հայաստանի հավաքականի ավագի թեւկապը փոխանցելով դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Ընդմիջմանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հովսեփյանին շնորհեց ոսկե մեդալ, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նվիրեց թանկարժեք ավտոմեքենա։

Սա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումն էր 2012 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG