Մատչելիության հղումներ

Ծառուկյանը Գյումրիի քաղաքապետարանում փակ խորհրդակցություն է ունեցել


ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր մեկնել է Գյումրի: Նա դռնփակ խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանում: Թե ինչ հարցեր են քննարկվել, դեռ հայտնի չէ: Ծառուկյանը ավելի ուշ լրագրողների հետ հանդիպում կունենա:

Ծառուկյանը իր հետ Գյումրիի էր բերել այն տաս աղբատար մեքենաները եւ վեց տրակտորները, որոնք խոստացել էր դեռ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հավաքվել են բազմաթիվ գյումրեցիներ, ովքեր դրամական կամ սոցիալական աջակցության հարցեր են բարձրացնում:

Ծառուկյանը, ում ուղեկցում է նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ, այսօր «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանդիպում կունենա ԲՀԿ ակտիվի հետ:

Սպասվում է, որ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում կանդրադառնա ներքաղաքական վերջին զարգացումներին:

Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG