Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը այցելում է Հունաստան


Պաշտոնական այցով նոյեմբերի 12-14-ը Հունաստանում գտնվող Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Պանայոտապուլոսի եւ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` զորքերի մարտական ծառայության եւ մարտական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը համակարգող գլխավոր շտաբների համապատասխան ստորաբաժանումների միջեւ երկկողմ համագործակցությանը, ռազմական կրթությանը, ոչ դասական մարտի վարման ուղղությամբ պատրաստությանը, ռազմական արդյունաբերությանը եւ այլ ոլորտների առնչվող հարցեր:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կայցելի նաեւ Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ ուսանում են հայ կուրսանտները, եւ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ:

Արարողակարգային միջոցառումների շրջանակներում Յուրի Խաչատուրովը այցելել եւ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG