Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի դաշնակիցներին նոր մեղադրանքներ են առաջադրվում


Վրաստանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ երկրի նախկին պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել։

Նախկին նախարար Բաչո Ախալայային մեղադրանք է առաջադրվել զինծառայողներին կտտանքների ենթարկելու եւ անօրինաբար բանտարկելու համար։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գիորգի Կալանդաձեին պաշտոնեական դիրքի չարաշահման երկրորդ մեղադրանքն է մեղսագրվում։

Նոր մեղադրանքներն առաջադրվել են 2010 թվականին զինծառայողներին առանց ջեռուցման եւ սնունդի 3 օր կալանավորելու վերաբերյալ պնդումների կապակցությամբ։

Ախալայան, Կալանդաձեն եւ բանակի բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան ձերբակալվել էին անցած շաբաթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով, սակայն ավելի ուշ Կալանդաձեն եւ Շամատավան բաց էին թողնվել գրավի դիմաց։

Այսօր գլխավոր դատախազը պաշտոնապես պահանջել է կրկին ձերբակալել Կալանդաձեին։

Երկուշաբթի օրը Պրագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտահոգություն էր հայտնել «Վրաստանում քաղաքական հակառակորդների վերջին ձերբակալությունների» կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG