Մատչելիության հղումներ

Բնապահպանական պետական տեսչությունը խախտումներ է արձանագրել


Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 5-ից 9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցեր, ինչպես նաեւ բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.73 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում եւ հաշվարկվել շուրջ 1.76մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, խախտումները եւ շրջակա միջավայրին հասցված վնասը, մասնավորապես, վերաբերում են Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում եւ Կոտայքում ապօրինի ծառահատմանը, փայտանյութի եւ հանքանյութի ապօրինի տեղափոխմանը եւ ռեցգետնի ու ձկան ապօրինի որսին։

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.18 մլն.դր. գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG