Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին Սաակաշվիլիին մեղադրում է ստեր տարածելու մեջ


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «9-րդ ալիք» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շրջում է աշխարհով մեկ եւ «ստեր տարածում»։

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, այդպես է Վրաստանի վարչապետը արձագանքել, մասնավորապես, նախագահի Պրահա եւ Բրյուսել այցերին։

«Սաակաշվիլին իր հայտարարություններով պատրանքներ է ստեղծում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, անհասկանալի է` ուր եւ ինչու է նա գնում», - ասել է Իվանիշվիլին` խոստանալով, որ դա «արագ կավարտվի»։

Ավելի վաղ Վրաստանի նախագահը մտահոգություն էր հայտնել այն կոշտ տոնի կապակցությամբ, որով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` անդրադառնալով Վրաստանում հետընտրական իրավիճակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG