Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի ընդդիմությունը կշարունակի պայքարը


Ուկրաինայի ընդդիմությունը խոստացել է շարունակել պայքարը նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ:

Ընդդիմադիրները պահանջն է, որ հրաժարական տա նախագահ Յանուկովիչը եւ ազատ արձակվի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով անցած տարի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:

Ընդդիմության բողոքի ակցիաները վերսկսվել են երկրում հոկտեմբերի վերջին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Տիմոշենկոյի համախոհները պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG