Մատչելիության հղումներ

Ռասմուսենը մտահոգված է Վրաստանի իրադարձություններով


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ասել է, որ խիստ մտահոգված է Վրաստանում խորհրդարանական ընտրություններին հաջորդած իրադարձություններով: Այդ մասին նա հայտարարել է Պրահայում` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, հավելելով, որ իրեն մտահոգել են քաղաքական գործիչների ձերբակալությունները:

Ուրբաթ օրը Վրաստանի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց Զինված ուժերի շտաբի պետ Գիորգի Կալանդաձեին եւ բանակի բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավային: Մինչ դատական գործընթացի մեկնարկը, սակայն, կալանքի տակ մնաց Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան:

Հիշյալ երեք պաշտոնյաները ձերբակալվել էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG