Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ն կպաշտպանի թուրքերին


Չեխիա - Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ելույթի է ունենում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, Պրահա, 12-ը նոյեմբերի, 2012թ.

Չեխիա - Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ելույթի է ունենում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, Պրահա, 12-ը նոյեմբերի, 2012թ.

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի ակնարկը հասցեագրվում է Սիրիային։

«Նախազգուշացումը զսպող ազդեցություն կգործի»

Ելույթ ունենալով Պրահայում գումարված ՆԱՏՕ-ի խորհդարանական վեհաժողովի 58-րդ նստաշրջանում` Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ ՆԱՏՕ-ն ամեն բան կանի իր անդամ Թուրքիան վտանգի պայմաններում պաշտպանելու համար։

Պաշտոնական Անկարային անհանգստացնում են Սիրիայի հետ սահմանի մոտակայքում ծավալվող մարտական գործողությունները։ Իր տարածքի հենց այդ հատվածում թուրքական բանակը տասնամյակներ շարունակ պայքար է մղում քուրդ անջատողականների դեմ։

«Դաշինքն ունի գործողությունների անհրաժեշտ ծրագիր, որը հարկ եղած դեպքում կիրականացվի Թուրքիան պաշտպանելու համար», - Պրահայում ասել է Ռասմուսենը եւ ավելացրել. - «Հուսով եմ, որ իմ այս նախազգուշացումը զսպող ազդեցություն կգործի, եւ Թուրքիայի վրա հարձակումներ չեն լինի»։

Թուրքիան Patriot-ներ է խնդրում ՆԱՏՕ-ից

Թուրքերը, իրենց հերթին, հայտնել են, որ ՆԱՏՕ-ի հետ բանակցում են Patriot տեսակի «երկիր-երկինք» հրթիռներ Թուրքիայում տեղադրելու շուրջ։ Դրանք կարող են անհրաժեշտ լինել այն դեպքում, եթե Սիրիայի ներքին պատերազմը ընդարձակվի հարեւան երկրների տարածք։ Այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն։

Նախագահ Աբդուլա Գյուլն էլ ասել է, որ Անկարան կարող է ցանկացած զինատեսակ ձեռք բերել սիրիական սպառնալիքը չեզոքացնելու համար։

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ի դռնփակ նիստում վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությանը մեկ տարով տրամադրել է երկրի անվտանգությունն ապահովելու համար պետական սահմաններից դուրս ռազմական գործողություններ կատարելու իրավունք։

«Արեւմուտքի ուժային քաղաքականության ռազմահենարան»

"Голос России" ռադիոկայանի մեկնաբան Սերգեյ Դուզը կարծիք է հայտնել, որ Թուրքիա Patriot-ներ ուղարկելը այդ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգեր տեղակայելու ընդարձակ ծրագրի սոսկ մեկ փուլն է։

Թուրքիան 2010 թվականից է ընդգրկվել ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման գլոբալ ծրագրում։ Ընդ որում, այդ համակարգը, ինչպես երկու տարի առաջ է հաղորդվել, պետք է վնասազերծի Իրանից բխող հավանական վտանգը։ Հիմա էլ «թիրախը» Սիրիան է դարձել։

Փաստորեն, ինչպես Դուզն է նշում, «Թուրքիան վերածվում է Արեւմուտքի ուժային քաղաքականության տարածաշրջանային ռազմահենարանի»։

Ռուսական ռադիոկայանի մեկնաբանը վկայակոչում է Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Մեհմեթ Աքիվ Օքուրին, ով ասել է, որ «Միացյալ Նահանգները աստիճանաբար նվազեցնում է ներկայությունը Մերձավոր Արեւելքում եւ առավել ուշադրություն է հատկացնում Ասիային»։

«Թուրքական քաղաքականության հիմքում այն թեզն է, որ գոյացող պարապը պետք է տարածաշրջանային ուժերը լրացնեն, Թուրքիան մտադիր է դառնալ այդ ուժերից մեկը», - ասել է Օքուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG