Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպեց Ֆրանսուա Օլանդին


Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Ելիսեյան պալատում արդեն մեկնարկել է նախագահներ Ֆրանսուա Օլանդի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Հայաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով է գտնվում Ֆրանսիայում: Այցը մեկնարկել է կիրակի օրը, այսօր տեղի կունենան պաշտոնական հանդիպումները, քննարկումները: Հանդիպումից հետո նախագահները մամուլի համար հայտարարությունները կանեն:

Սերժ Սարգսյանի այցը կարեւորվում է նրանով, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ այս պահին փակուղի մտած հարցը քննարկման առարկա կդառնա: Հաջորդ հարցը, որը կքննարկվի, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն է: Օրինագիծը, հիշեցնենք,այս տարվա սկզբին հակասահմանադրական ճանաչվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից, չնայած օրենսդիրները այն ընդունել էին:

Սերժ Սարգսյանը այսօր կհանդիպի նաեւ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի եւ Սենատի նախագահների, Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

Նախագահը իր պաշտոնական այցի շրջանակներում վաղը կայցելի Լիոն: Ավարտելով իր պաշտոնական այցը` Սերժ Սարգսյանը կմեկնի արձակուրդ:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG