Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի այս ռեպորտաժից հետո Ջոզեֆի ընտանիքում շատ բան է փոխվել։

Աղքատության մեջ ապրող, բայց իր 8 դուստրերով հարուստ Ջոզեֆ Կարապետյանի «տանը» կից կիսակառույցը 2,5 միլիոն դրամով գնել է մի գերմանացի բարերար՝ Ալբերտ անունով եւ նվիրել Ջոզեֆի ընտանիքին: Նա շաբաթ օրը այցելել է ընտանիքին, կիրակի արդեն գյուղապետի ներկայությամբ գնել է կիսակառույցը եւ նույն օրը մեկնել Գերմանիա:

Կիսակառույցին ավարտուն տեսք տալու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան Fuller Center-ը:

Ավելի վաղ այդ կիսակառույցը գնելու համար դրամահավաք էր սկսվել: «Ռաֆայել» բարեգործական հիմնադրամը /Նիդեռլանդներ/ «Կենաց տուն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այցելել էր Մայիսյան գյուղ, ու որոշել է այս լուսավոր ընտանիքին տան ձեռքբերման համար հատկացնել 1000 եվրո:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG