Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ճգնաժամ․ ԱԷՄԳ ղեկավարը լավատես է


Իրաք -- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն լրագրողների հարցերին է պատասխանում Բաղդադում, 11-ը նոյեմբերի, 2012թ․
Իրաք -- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն լրագրողների հարցերին է պատասխանում Բաղդադում, 11-ը նոյեմբերի, 2012թ․
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած փակուղային իրավիճակը կարող է հանգուցալուծվել դիվանագիտական ճանապարհով։

Կիրակի օրը Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ, Ամանոն ասել է, թե հաջորդ ամիս նախատեսված բանակցություններին ընդառաջ Իրանը կարծես թե դատարկում է իր միջուկային օբյեկտներից մեկը։

Ավելի վաղ ԱԷՄԳ-ն հայտարարել էր, որ 4 ամիս տեւած դադարից հետո դեկտեմբերի 13-ին Թեհրանում բանակցություններ կանցկացվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG