Մատչելիության հղումներ

Սենատորներն ուզում են հարցեր ուղղել ԿՀՎ նախկին տնօրենին


ԱՄՆ -- Միացյալ Նահանգների Սենատը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ -- Միացյալ Նահանգների Սենատը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը առաջիկայում կարող է հրավիրվել Միացյալ Նահանգների Սենատ, ուր նրան հարցեր կուղղվեն Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման հետ կապված:

Այդ մասին Reuters-ին փոխանցել է ԱՄՆ ՍԵնատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Դայան Ֆայնսթայնը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 11-ին Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում գտնվող ամերիկյան հյուպատոսության վրա հարձակում տեղի ունեցավ, ինչի հետեւանքով սպանվեցին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության չորս աշխատակիցներ, այդ թվում` Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանը:

Սենատոր Ֆայնսթայնը, սակայն, նշել է, թե Դեյվիդ Փեթրեուսի երկու օր առաջ տեղի ունեցած հրաժարականի ու Բենգազիի դեպքերի միջեւ որեւէ կապ չկա:

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը երկու օր առաջ հրաժարական ներկայացրեց` խոստովանելով իր արտամուսնական կապը մի կնոջ հետ եւ իր այդպիսի վարքը որակելով «անընդունելի» պետության գլխավոր հետախուզական գերատեսչության ղեկավարի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG