Մատչելիության հղումներ

Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Կոխ» եւ «Կարատե» հուշադրամներ


«Կոխ» հուշադրամ
«Կոխ» հուշադրամ
Հայաստանի կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կոխ» եւ «Կարատե»։ Այս մասին տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Կոխ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Սեւանի թերակղզում գտնվող «Սեւանավանք» հայկական վանական համալիրը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»:

«Կարատե» հուշադրամ
«Կարատե» հուշադրամ
«Կարատե» հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG