Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանը ընդունեց 2013-ի «խնայողական» բյուջեն


Հունաստան -- Բողոքի ցույց խորհրդարանի շենքի առջեւ, Աթենք, 7-ը նոյեմբերի, 2012թ․
Հունաստան -- Բողոքի ցույց խորհրդարանի շենքի առջեւ, Աթենք, 7-ը նոյեմբերի, 2012թ․
Չնայած շարունակվող բողոքի ցույցերին, Հունաստանի խորհրդարանը հաստատել է երկրի 2013 թվականի բյուջեն, որը նախատեսում է պետական ծախսերի լրացուցիչ կրճատում․ նախապայման, որը պաշտոնական Աթենքի առջեւ դրվել էր Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ Հունաստանին սնանկացումից փրկելու եւ շուրջ 40 միլիարդ դոլարի նոր վարկ տրամադրելու խոստման դիմաց։

Մինչ քվեարկության էր դրվում բյուջեի նախագիծը, Հունաստանի խորհրդարանի առջեւ հազարավոր մարդիկ բողոքի ցույց էին անցկացնում։

Հունական կառավարության կողմից պետական ծախսերի կրճատումը անցած ամիսներին այդ երկրում զանգվածային անկարգությունների ու քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG