Մատչելիության հղումներ

Պորտուգալիայի զինվորականները բողոքում են


Պորտուգալիայի բանակի շուջ 10 հազար զինծառայողներ այսօր մայրաքաղաք Լիսաբոնի կենտրոնական հրապարակում միացել են պետական ծախսերի «չարդարացված կրճատումների» դեմ բողոքի հանրահավաք կազմակերպած ցուցարարներին։

Զինվորականները նախագահ Անիբալ Սիլվայից պահանջում են վետո դնել աջակողմյան կառավարության ընդունած բյուջեի վրա:

Բողոքի ցույցերը տեղի են ունենում Գերմանիայի քանցլեր Անգելա Մերքելի այցի նախօրեին։

Մերքելը Պորտուգալիայի, Հունաստանի եւ Իսպանիայի կառավարություններին կոչ է անում կրճատել ծախսերը եւ թեթեւացնել պետական պարտքի բեռը։

Եվրոյի գոտու 17 երկրներում երկարատեւ ճգնաժամ է, որը ստիպում է իշխանություններին պետական միջոցների խնայողության արտակարգ միջոցներ ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG