Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Թուրքիայում


Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում երեկ տեղի են ունեցել բախումներ քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջեւ։

Հազարավոր քրդեր դուրս են եկել Գիզրե ավանի փողոցներ եւ բողոքի ցույցերով համերաշխություն են հայտնել հինգ տասնյակ թուրքական բանտերում մոտ երկու ամիս առաջ հացադուլ սկսած շուրջ 700 քուրդ ակտիվիստների հետ։

Վեց քուրդ քաղաքական գործիչներ միացել են հացադուլին եւ պահանջում են վարչապետ Ռեջեփ Էրդողանից թույլատրել ապօրինի համարվող Քրդական բանվորական կուսակցության ցմահ ազատազրկման դատապարտված առաջնորդ Աբդուլա Օջալանին հանդիպել փաստաբանների հետ։

Ըստ արեւմտյան լրատվամիջոցների, փաստաբաններն անցած 15 ամիսների ընթացքում չեն տեսակցել Օջալանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG