Մատչելիության հղումներ

Կալանդաձեն մնում է շտաբի պետ


Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող եւ գրավի դիմաց ազատ արձակված Գիորգի Կալանդաձեն շարունակում է ծառայել Վրաստանի զինված ուժերում որպես Միավորված շտաբի պետ։ Այսօր նրան իր նստավայրում ընդունել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ, Կալանդաձեի հետ զրույցի ընթացքում Սաակաշվիլին, մասնավորապես, ասել է. - «Մենք ստեղծել ենք այնպիսի զինված ուժեր, որոնց վրա այդ քաղաքական կոնյունկտուրան ոչ մի կերպ չի ազդում` այն առումով, որ նրանք ծառայում են ոչ թե ինչ-որ կուսակցության, կառավարությանը կամ նախագահին, այլ` վրաց ժողովրդին։ Գլխավորը` որ մեր երկիրը պաշտպանված լինի։ Խորհուրդ եմ տալիս ձեզ այդ ամենը թողնել ետեւում, վերադարձեք շտաբ եւ շարունակեք ծառայել Հայրենիքին նույնքան հավատարմորեն, որքան եւ անցած տարիներին»։

Սաակաշվիլիի թիմը հերքում է Կալանդաձեին, ինչպես նաեւ երկրի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային եւ Զինված ուժերի 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավային Վրաստանի դատախազության կողմից ներկայացվող մեղադրանքները` հետապնդումների ետեւում տեսնելով «քաղաքական դրդապատճառներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG