Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմության ղեկավարը «պատշաճ» աջակցություն է ակնկալում Արեւմուտքից


Սիրիայի ընդդիմության ամենախոշոր կազմակերպության` Սիրիայի ազգային խորհրդի նորընտիր ղեկավար Ժորժ Սաբրան ասել է, թե հիասթափված է այն հանգամանքից, որ արեւմտյան տերությունները պատշաճ մակարդակի աջակցություն չեն տրամադրում ընդդիմությանը, մինչդեռ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը դաշնակից երկրներից մեծ ծավալի օգնություն է ստանում։

Սաբրան Քաթարի մայրաքաղաք Դոհայում գումարված ժողովում է ընտրվել Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար։

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ արեւմտյան ու արաբական այլ պետություններ հորդորում են Սիրիայի ընդդիմությանը ստեղծել այնպիսի խոշոր կազմակերպություն, որը կստանա միջազգային համայնքի ճանաչումը, համակարգված կգործի երկրի ներսում պայքարը շարունակող ապստամբների եւ ակտիվիստների հետ եւ այդ ճանապարհով կնախապատրաստի իշխանափոխության համար անհրաժեշտ պայմաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG