Մատչելիության հղումներ

Հանդիպել են Հայաստանի եւ Ղարաբաղի ԱԳ նախարարները


Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը շնորհավորել է Միրզոյանին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:

Նախարարները մանրամասն քննարկել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում վերջին զարգացումները:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Ղարաբաղի արտգործնախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարի անունից տեղի է ունեցել ընդունելություն Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի պատվին` պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին է հանձնվել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատվո հուշամեդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG