Մատչելիության հղումներ

ԲՀԿ - ՀՅԴ փակ հանդիպում


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն (ԲՀԿ) ու Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու շրջանակում այսօր փակ հանդիպում են ունեցել:

Հանդիպմանը ԲՀԿ-ից ներկա են եղել Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ ՀՅԴ-ն ներկայացրել են Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը ասաց, քննարկումները լինելու են շարունակական։

Երկուշաբթի օրը սպասվում է «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների հանդիպում: Շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ն կհանդիպի նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ եւ, ինչպես նշեց Նաիրա Զոհրաբյանը, նաեւ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կարձագանքեն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քաղաքական կոնսուլտացիաների առաջարկին:


Անուշ Մկրտչյան

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG