Մատչելիության հղումներ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 17 մարդ զոհվել է


Թուրքիայի հարավարեւելյան Սիիրթ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր 17 զինծառայողները, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, Սիիրթի նահանգապետ Ահմեթ Այդինը բացառել է ահաբեկչության` աղետի պատճառ լինելու հնարավորությունը, համոզմունք հայտնելով, որ ուղղաթիռը բախվել է ժայռերին մառախլապատ եղանակի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG