Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ զոհ, վիրավորներ Երեւան - Ստամբուլ ավտոբուսի շրջվելու հետեւանքով


Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը այսօր Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, վիրավորների թիվը ճշտվում է, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը։

Վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 14:16, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վթարի հետեւանքով տեղում մահացել է Գյումրի քաղաքի 45-ամյա բնակչուհի Արաքսյա Ղազարյանը:

Ժամը 16:30-ի տվյալներով, 11 վիրավոր արդեն Գյումրիի բժշկական կենտրոնում էր եւ եւս 12-ին Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից տեղափոխելու են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Հիվանդանոց տեղափոխվածները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում` կոնքերի ու ողնաշարի կոտրվածքներ:

Արմեն Իսահակյանի փոխանցմամբ` տուժածներից մի քանիսի վիճակը միջին ծանրության է, ոմանց համար հնարավոր է նաեւ պահանջվի վիրահատական միջամտություն:


Նաիրա Բուլղադարյան, Երեւան, եւ Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG