Մատչելիության հղումներ

Քրիստոնյան` սիրիացի ընդդիմադիրների առաջնորդ


Սիրիացի ընդդիմադիրների ձեւավորած կառույցը` Սիրիայի ազգային խորհուրդը իր առաջնորդ է ընտրել քրիստոնյայի` նախկին կոմունիստ Ժորժ Սաբրային։

BBC-ի փոխանցմամբ` սիրիացի ընդդիմադիրների նոր առաջնորդը հայտարարել է, թե իր ընտրությունը ցույց տվեց Սիրիայի ազգային խորհրդի` կրոնական հողի վրա սահմանափակված չլինելը։

Սիրիայի ազգային խորհուրդը այժմ քննարկում է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին դեմ պայքարող այլ խմբավորումների հետ միավորվելու հնարավորությունները։

Նման միավորման օգտին են հանդես գալիս Միացյալ Նահանգները եւ Պարսից ծոցի մի շարք երկրներ։

Սիրիացի ակտիվիստների եւ դիտորդների տվյալներով` երկրում անցած տարվա մարտից սկիզբ առած բախումների հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 36 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG