Մատչելիության հղումներ

ԿՀՎ-ի տնօրենը հրաժարական տվեց


Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը հրաժարական է տվել` խոստովանելով իր արտամուսնական կապը մի կնոջ հետ եւ իր այդպիսի վարքը որակելով «անընդունելի» պետության գլխավոր հետախուզական գերատեսչության ղեկավարի համար։

BBC-ի փոխանցմամբ` անանուն պաշտոնյաները հայտնել են, որ Փեթրեուսը արտամուսնական կապի մեջ է իր կենսագիր Փոլա Դրոդուելի հետ։

Իրաքում, իսկ ավելի ուշ Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատար Դեյվիդ Փեթրեուսը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը ստանձնել էր անցած տարի, երբ Լեոն Փանեթան նշանակվեց պաշտպանության նախարար։

BBC-ն հիշեցնում է, որ Փեթրեուսը հրաժարական տվեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելուց ընդամենը օրեր անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG