Մատչելիության հղումներ

Ախալայային եւ մյուսներին մեղադրանք առաջադրվեց


Վրաստանի դատախազությունը երկրի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով։ Civil Georgia պարբերականի փոխանցմամբ` նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մարդուն ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ:

Նախկին նախարարը, ինչպես նաեւ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի գործող պետ Գեորգի Կալանդաձեն եւ 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան ձերբակալվել են մի քանի օր առաջ: Կալանդաձեին եւ Շամատավային մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ տուժողի արժանապատվությունը վիրավորելու հատկանիշներով:

Ըստ դատախազության պաշտոնական վարկածի` այս պաշտոնյաները 2011 թվականի հոկտեմբերին նախարարի առանձնասենյակում բռնություններ են գործադրել վեց զինծառայողների նկատմամբ՝ վիրավորել, ծեծի են ենթարկել նրանց:

Սակայն գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը հերքում է այս մեղադրանքները` հետապնդումների հետեւում տեսնելով «քաղաքական դրդապատճառներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG