Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանի խորհրդարանը ընդունեց վիճահարույց փաթեթը


Հունաստանի խորհրդարանը թեժ քննարկումներից հետո «կողմ» քվեների աննշան առավելությամբ հավանություն է տվել ֆինանսական միջոցների խիստ խնայողությանն ուղղված օրինագծերի փաթեթին, որի ընդունումը անհրաժեշտ է արտասահմանյան նոր վարկեր ստանալու համար։

13.5 միլիարդ եվրո խնայելու դեպքում Հունաստանը կստանա 31.5 միլիարդ վարկ` պարտքերը մարելու եւ սնանկացումը կանխելու համար։

Կառավարությունը խորհրդարանին հայտարարել է, որ առանց այդ վարկի նոյեմբերի կեսերին պետության գանձարանը կդատարկվի։

Քվեարկության նախօրեին Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ խորհրդարանի մոտ բողոքի ցույցեր են անցկացրել։ Առավել վրդովված ցուցարարներին զսպելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառել։

Հունաստանի պետական վիճակագրական գործակալությունն այսօր հաղորդեց, որ երկրում գործազրկությունը հասել է 25.4 տոկոսի՝ 10-ը միլիոն բնակիչներից 1 միլիոն 200 հազարն աշխատանք չունի։ Գործազուրկների կեսից ավելին 15-ից 24 տարեկան երիտասարդներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG