Մատչելիության հղումներ

Հայաստանից Սիրիա թռչող երկրորդ օդանավն է իջեցվել Թուրքիայում


Հայաստանից Սիրիա թռչող երկրորդ օդանավին է վայրէջք պարտադրվել Թուրքիայի տարածքում` Էրզրումի օդանավակայանում։ Այդ մասին հաղորդել է «Դողան» լրատվական գործակալությունը։

Թուրքական գործակալության տվյալներով` օդանավը իջեցվել է բեռի զննության նպատակով, ինչում ներգրավվել է անվտանգության ուժերի հատուկ խումբը, փոխանցում է ադրբեջանական «Թրենդ»-ը։

Հայկական կողմը հայտնել է, որ ինքնաթիռը մարդասիրական բեռ է տեղափոխում։

Սա Թուրքիայի տարածքում Հայաստանից Սիրիա թռչող օդանավի վայրէջքի երկրորդ դեպքն է։ Անցած ամիս էրզրումում վայրէջք էր կատարել Հալեպ 14 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը, որը զննությունը մոտ 6 ժամ էր տեւել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG