Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ դատախազության համակարգում


ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գեւորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լեւոն Չարխիֆալակյանը: Այս տեղեկությունները փոխանցում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG