Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորեց Բարաք Օբամային


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ.

«Հայ - ամերիկյան հարաբերությունները մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա», - ընդգծում է Հայաստանի նախագահը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել Բարաք Օբամային` Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաեւ Ձեր վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին:

Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել եւ խորացնել հայ - ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների:

Մեկ անգամ եւս ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG